Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Շթայնմայերը նաեւ ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ:
shtaynmayer

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ նրա անունով ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողին:

Շթայնմայերը նաեւ ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ: Գերմանացի գործընկերոջն ուղեկցել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մեր երկրում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները