«Ֆոնդ 100»-ը ստեղծվել է հանուն քաղցկեղով հիվանդ երեխաների փրկության

Նախագծի հիմնադիրների խոսքով, եթե յուրաքանչյուր ամիս 500 հազար մարդ հիմնադրամին ընդամենը 100 դրամ փոխանցի...

100 դրամ՝ հանուն երեխաների առողջ ապագայի: Այս կարգախոսով «Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամը նախագիծ է սկսել: Նպատակն է՝ միավորել բարեսիրտ ու հոգատար մարդկանց, կոչ անել չլինել անտարբեր եւ աջակցել քաղցկեղով տառապող երեխաներին:

Նախագծի հիմնադիրների խոսքով, եթե յուրաքանչյուր ամիս 500 հազար մարդ հիմնադրամին ընդամենը 100 դրամ փոխանցի, ապա ամսական հնարավոր կլինի փրկել երկու երեխայի կյանք:

Պաշտոնական կայքի միջոցով հիմնադրամն ապահովելու է աշխատանքի թափանցիկությունը: f100.am կայքում հրապարակվելու են հոգաբարձուների խորհրդի բոլոր որոշումները, բժիշկների եզրակացությունները, փոխանցված գումարի քանակն ու բոլոր տեսակի ծախսերի հաշվետվություններն ու փաստաթղթերը:

Նախագածի հիմնադիրներն են հեռուստահաղորդավարներ Լուսինե Բադալյանը (Լուլու), Գոռ Գրիգորյանը (Գլումովը), Հակոբ Պապիկյանը (Ժակ), Արամ Կարախանյանը եւ Տիգրան Բալոյանը:

«Ֆոնդ 100»-ը հնարավորություն է տալիս մեզ բոլորիս համախմբվելու դեպքում թեկուզ մի փոքր քայլով, որը լցված է ուշադրությամբ եւ սիրով, ստեղծել համախմբված մեծ ուժ: Այդ ուժն այն մարդկանց է նեցուկ լինելու, որոնք միայնության մեջ են հայտնվել՝ իրենք իրենց խնդիրներով»,- ասաց Հակոբ Պապիկյանը։

*

*