2016 թ-ին ֆիզիկական բռնության զոհ են դարձել 26 լրագրող ու օպերատոր

2016-թ.-ին լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ 16 նոր դատական գործ է արձանագրվել․․․
ashot-meliqyan

 

Խոսքի ազատության պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հունվարի 17-ին ներկայացրել է Խոսքի ազատության պաշտպանության պետական կոմիտեի 2016 թվականի զեկույցը: Ըստ դրա՝ 2016-թ.-ին լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ 16 նոր դատական գործ է արձանագրվել, որոնցից 14-ն առնչվում են վիրավորանքին եւ զրպարտությանը, երկուսը՝ դրամաշորթությանը եւ մեկը՝ անմեղության կանխավարկածի խախտմանը:

Ընդհանուր առմամբ, 2016-ին արձանագրվել է ֆիզիկական բռնության 10 դեպք, որոնցում տուժել են 26 լրագրող ու օպերատոր, ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ այլ ճնշումների 52 փաստ, ինչպես նաեւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի 33 խախտում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները