Կրթական հաստատություններում ֆիզկուլտուրայի ծրագրերը կվերանայվեն

Վարչեպետը սպորտի նախարարին սպասելու է կոնկրետ առաջարկություններով:
fizkultura

Կարեն Կարապետյանը այսօր Կառավարության նիստում հանձնարարություն հնչեցրեց ֆիզիկական կուլտուրան մասսայականացնելու վերաբերյալ:

Սպորտի նախարարի հաշվետվության ընթացքում պարզվել էր՝ ոլորտի քաղաքականության մշակման հարցում խնդիրներ կան: Ուստի կրթական բոլոր հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի բոլոր ծրագրերը կվերանայեն: Վարչեպետը սպորտի նախարարին սպասելու է կոնկրետ առաջարկություններով: Սրանից առաջ հարցի շուրջ խոսել են, անցել է. արդյունք չի եղել:

«Մասսայական սպորտի վերաբերյալ ակտիվները գույքագրելու հանձնարարականը, պարո′ն Ռոստոմյան, տրված էր շուտ, սակայն դեռ ոչինչ չենք ստացել ձեզանից: Ուշադիր եղեք»,- նշեց վարչապետը:

Պատրաստեց՝

Աննա Դավթյանը

*

*