«Ֆիրդուսի շուկայի» հատվածում կսկսվի օղակաձեւ նոր հրապարակի կառուցումը

Ծրագրերից մեկով էլ նախատեսվում է քանդել կայարանամերձ՝ Սասունցի Դավթի հրապարակում գտնվող շնությունը։
firdus (1)

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն, այսօր, խոսելով առաջիկա ծրագրերի մասին, հայտնել է, որ տարվա երկրորդ տեսին նախատեսում են մեկնարկել «Ֆիրդուսի շուկայի» ու հարակից տարածքում նոր հրապարակի կառուցումը։

«Մոտ 90 մետր տրամագծով կոր՝ օղակաձեւ հրապարակ ենք կառուցելու, այստեղ կսկսվի նաեւ Հին Երեւանի շինարարության մի մասը»,- ասաց Սարգսյանը։

Ծրագրերից մեկով էլ նախատեսվում է քանդել կայարանամերձ՝ Սասունցի Դավթի հրապարակում գտնվող եւ դեռ ԽՍՀՄ տարիներից պահպանվող կիսատ շինությունը:

«Շինությունն ամբողջովին կքանդվի, այս տարի կսկսվեն հողային աշխատանքները: Այդտեղ կկառուցվի բազմաֆունկցիոնալ՝ հյուրանոցային եւ գրասենյակային համալիր: Հետնամասում կլինի բնակելի, առեւտրային հատված։ Ներդրողները դրսից են, նրանց հետ քննարկում ենք նաեւ «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի վերակառուցման հարցը»,- ասել է նա:

Շուրջ 60 մլն դոլար է կազմում ողջ ծրագիրը, այս տարվա համար նախատեսում ենք 10 մլն ներդնել։

Քննարկվում է նաեւ Կոնդ թաղամասի մի հատվածի վերականգնման նախագիծը:

Նարեկ Սարգսյանը նշել է, որ ներդրողի կողմից առաջարկ են ստացել Ամիրյան փողոցը Կոնդին կապող նոր ճանապարհի ստեղծման վերաբերյալ, ինչը թույլ կտա Սարյան փողոցը հատելուց հետո ուղիղ ճանապարհ բացել դեպի Կոնդ:

Ընթացիկ տարում նախատեսվում է նաեւ Փարաքարից օդանավակայան տանող ճանապարհի վրա նոր էստակադա կառուցել, ինչը կհեշտացի եւ կարագացնի դեպի օդանավակայան ճանապարհը:

*

*