Facebook-ը տուգանվել է 1.2 մլն եվրոյով

Պատճառը օգտատերերի մասին անձնական բնույթի տեղեկությունների անօրինական օգտագործումն է։
facebook

Իսպանիան Facebook սոցիալական կայքին տուգանել է 1.2 մլն եվրոյով՝ անձնական տվյալների պաշտպանության օրենքը խախտելու համար:

Խախտումները վերաբերում  են օգտատերերի մասին անձնական բնույթի տեղեկությունների (գաղափարախոսություն, կրոնական համոզմունքներ, անձնական նախասիրություններ) անօրինական օգտագործմանը:

Իսպանիայի անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտնել է, որ Facebook-ը, առանց օգտատերերի համաձայնության, նրանց պաշտպանված տվյալներն օգտագործում է գովազդային նպատակներով:

*

*