Եզդի գրողների՝ աշխարհում առաջին բաժանմունքը՝ Համահայկական գրողների միությունում

Աշխարհի եզդիների կյանքում տեղի ունեցավ դարակազմիկ իրադարձություն։
hasan-tamoyan

Ոչ միայն հայաստանաբնակ եզդիների, այլև աշխարհի եզդիների կյանքում տեղի ունեցավ դարակազմիկ իրադարձություն. աշխարհում առաջին անգամ բացվեց եզդի գրողների բաժանմունք։

Մայիսի 28-ին Համահայկական գրողների միության նիստը եզդի 3 ստեղծագործողի ընդունեց իր շարքերը, իսկ ՀՀ վաստակավոր լրագրող, Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդման ավագ խմբագիր, բանաստեղծ Հասան Թամոյանը (Հասանե Շեխ-Մամուդե) ՀԳՄ նախագահ Աբգար Ափինյանի առաջարկությամբ միաձայն ընտրվեց ՀԳՄ եզդի գրողների բաժանմունքի նախագահ։

«Միայն Հայաստանում է, որ ունենք ամենօրյա 30-րոպեանոց եզդիերեն  ռադիոհաղորդում, եզդի աշակերտների սեղանին են 1-12-րդ դասարանների «Եզդիերեն լեզու և գրականություն» դասագրքերը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում ունենք եզդի երկու գիտաշխատող, հրատարակվում է «Էզդիխանա» ամսաթերթը, գործում են բազում հասարակական կազմակերպություններ,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀԳՄ Եզդի գրողների բաժանմունքի նախագահ Հասան Թամոյանը։

*

*