Եղվարդի ծննդատան փակման շուրջ բանակցություններ են տարվում

Առողջապահության նախարարությունը փոփոխություններ է նախատեսել ծննդատների աշխատանքներում
arsen-torosyan

«Եղվարդի ծննդատան հետագա աշխատել-չաշխատելու խնդրով այս պահին բանակցություններ են տարվում»,- ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը կրկին ընդգծել է, որ արդեն հայտնել են՝ առողջապահության նախարարությունը փոփոխություններ է նախատեսել ծննդատների աշխատանքներում: Ուստի տարեկան 150-ից պակաս ծնունդ ընդունողները կփակվեն:

Փակվող ծննդատների շարքում են Մարալիկի, Աչաջրի, Արտեմիսի, Ծաղկահովիտի, Արծվաբերդի, Քաջարանի եւ Եղվարդի ծննդատները: Թորոսյանը նշել է, որ իրենց քայլերն ուղղված են մանկական եւ մոր մահացության դեպքերը նվազեցնելուն եւ եթե հասարակությունը դա ուզում է, ապա իրենց քաղաքականությունը այս հարցում շատ ճիշտ է:

*

*