Եղվարդ-Երևան ճանապարհին գտնվող կամուրջը վթարային է

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:
vtar

Հունիսի 7-ին՝ ժամը 15:41-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին գտնվող կամուրջը վթարային է, կա փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին գտնվող կամրջի (1978 թ. կառուցված) վերևի հատվածում առաջացել է փոս՝ մոտ 0,5 քմ, իսկ ներքևի հատվածում թուլացել են երկաթբետոնե կառուցատարրերը (մոտ 15 քմ):

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը:

*

*