Կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ

Եղանակը՝ հանրապետության տարածքում։
andzrev (1)

Հանրապետության տարածքում մայիսի 17-ին առավելապես հյուսիսային շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-20-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երեւանում կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-18 մ/վ: Գիշերը կդիտվի +12, ցերեկը՝ +26, երեկոյան՝ +20 աստիճան ջերմություն։

*

*