Սպասվում է անձրև և ամպրոպ՝ քամու ուժգնացմամբ

Հանրապետությունում առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
andzrev-eghanak (1)

Հանրապետության տարածքում մայիսի 20-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

Երևանում կեսօրից հետո առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ: Գիշերը կդիտվի +17, ցերեկը՝ +30, երեկոյան՝ +26 աստիճան ջերմություն։

*

*