Հայաստանում կրկին ձյուն է գալու. ջերմաստիճանը կիջնի 7-10 աստիճանով

... մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն
dzyun yerevan

Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում մարտի 29-30-ը սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։

Հանրապետության տարածքում մարտի 28-ի ցերեկը, 29-31-ին, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկային ժամերին կնվազի 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 28-ի ցերեկը, 29-31-ին, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 30-ին բարձրադիր գոտում` ձյան տեսքով։

*

*