Եղանակը՝ հունիսի 17-ին

Կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
caxik-andzrev-eghanak

Հանրապետության տարածքում հունիսի 17-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երեւանում հատկապես գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +20, ցերեկը՝ +35, երեկոյան՝ +28 աստիճան ջերմություն։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները