Հոկտեմբերի 11-ի և 12-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի

Հոկտեմբերի 12-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև:
eghanak-jermachap

Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 12-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, քամին արևմտյան է՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-10-ն էապես չի փոխվի, հոկտեմբերի 11-ի և 12-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով: Հոկտեմբերի 8-11-ը Երեւանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ:

*

*