Կրկին անձրեւ ու ամպրոպ

Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
andzrev-xot

Մայիսի 20-ին հանրապետության շրջանների զգալի մասում,  երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:

Երեւանում մայիսի 20-ին ժամանակ առ ժամանակ, հատկապես ժ.12-ից 18-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ: Ջերմաստիճանը՝ առավոտյան՝ +21, ցերեկը՝ +25-ից +29, երեկոյան՝ +20 աստիճան։

*

*