Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ
andzrev-eghanak

Հանրապետության տարածքում հունիսի 16-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երեւանում հատկապես կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի առավելագույնը +19, ցերեկը՝ +34, երեկոյան՝ +27 աստիճան ջերմություն։

*

*