Անձրևային եղանակը կպահպանվի

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
andzrev-eghanak

Հանրապետության տարածքում հուլիսի 1-ին շրջանների զգալի մասում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Երեւանում հուլիսի 1-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +17, ցերեկը՝ +28, երեկոյան՝ +24 աստիճան ջերմություն։

*

*