Առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
andzrev

Հանրապետության տարածքում օգոստոսի 28-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝  3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Գիշերը կդիտվի +19, ցերեկը՝ 34, երեկոյան՝ +30 աստիճան ջերմություն։

*

*