Երևան-Գյումրի մայրուղու հարակից հատվածում էթնոմշակութաբանական կենտրոն կկառուցվի

Քաղաքաշինության պետական կոմիտեում այսօր այդ մասին հուշագիր է ստորագրվել։
hushagir

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արամ Բադալյանի և միջազգային ներդրումային IPECS ընկերությունն, ի դեմս Բորիս Բոգուսլավսկու, կոմիտեում այսօր հուշագիր են ստորագրել Երևան-Գյումրի մայրուղուն հարակից շուրջ 80 հա տարածքում բազմաֆունկցիոնալ էթնոմշակութաբանական կենտրոնի իրականացման վերաբերյալ:

Կողմերը հավաստել են, որ նման բազմաֆունկցիոնալ կենտրոնի ստեղծումը նպաստավոր պայմաններ կստեղծի ոչ միայն տարածաշրջանի երկրների էթնոմշակութային ժառանգության ներկայացման համար, այլև լուրջ գործոն կարող է հանդիսանալ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում՝ խթանելով զբաղվածության խնդիրների լուծմանը, զբոսաշրջության զարգացմանը, բիզնես հեռանկարների ընդլայնմանը և այլն:

Կողմերը հուշագիր են ստորագրել՝ հաստատելով ներդրումային ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը, որն իր մեջ ներառում է տարբեր փուլեր՝ ծրագրի հայեցակարգի ներկայացումից մինչև բազմաֆունկցիոնալ համալիրի շահագործումը:

Փաստաթղթի ստորագրմանը նախորդել է IPECS ընկերության տնօրինության և նրա հայաստանյան գործընկեր Աշոտ Միրզոյանի հանդիպումը՝ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հետ:

Հուշագրի ստորագրումը` ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե-IPECS ընկերություն, շուրջ կես տարվա համատեղ աշխատանքների արդյունք է:

*

*