«Ես եմ» ծրագրով դիմածները ծառայելու են սահմանապահ զորամասում

«Ես եմ» ծրագրով զինվորական ծառայության անցնելու համար Պաշտպանության նախարարության է դիմել 120 մարդ:
movses-hakobayn-zorakoch

«Ես եմ» ծրագրով զինվորական ծառայության անցնելու համար Պաշտպանության նախարարություն է դիմել 120 մարդ: Հունվարի 8-ին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ  ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

«Դեկտեմբերի 30-ի դրությամբ «Ես եմ» ծրագրով ծառայության անցնելու համար 120 մարդ արդեն դիմել է մեզ»,- ասաց  Հակոբյանը:

«Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող բոլոր զինծառայողները կծառայեն նույն զորամասում, նույն ստորաբաժանման կազմում. ծառայության վայրը պաշտպանության նախարարությունն առաջիկայում կներկայացնի:

«Նրանք վիճակահանության չեն մասնակցելու, ծառայելու են նույն զորամասում, որովհետև նրանց ծառայությունը տարբերվելու է մյուս զինծառայողների ծառայությունից: Այս պահին ծառայության վայրի մասին ոչինչ չեմ կարող ասել, մենք դա առաջիկայում կհայտարարենք, սակայն կարող եմ ասել, որ դա լինելու է սահմանապահ զորամաս»,-  նշեց Հակոբյանը:

Հունվարի 8-ին Հայաստանում մեկնարկել է ձմեռային զորակոչը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները