46-ամյա կինը Երևանում եռյակ է լույս աշխարհ բերել

Երեխաներ ունենալն ընտանիքի կյանքի նպատակն է եղել․․․
eryak (1)

Քսանյոթ տարվա սպասումից հետո 46-ամյա Նարինե Մարտիրոսյանը եռյակ է  լույս աշխարհ բերել` երկու աղջիկ և մեկ տղա։ Երեխաները ծնվել են երկու շաբաթ առաջ՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում:

Երեխաները 34 շաբաթական են ծնվել: Նրանք կշռում են 1. 65, 1.95 և 1․85 կգ։

«Հիանալի տրամադրություն ունենք: Երեխաներին անվանելու ենք Էդգար, Էլինա և Լիա, քանի որ շատ ենք սիրում այդ անունները»,- ասել է փոքրիկների մայրը:

Նա պատմել է, որ երեխաներ ունենալն իրենց ընտանիքի կյանքի նպատակն է եղել և բազմաթիվ անգամներ են փորձել իրականացնել այդ երազանքը` մասնագետների դիմելով նաև արտասահմանում, բայց արդյունքի են հասել հայրենիքում: Նարինե Մարտիրոսյանն ասել է, որ եռյակի ծնունդն իրենց համար մեծ երջանկություն է։

 

*

*