Բախում՝ Երուսաղեմի հայ ուխտավորների ու հրեա ոստիկանների միջեւ (տեսանյութ)

Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի վանքում իջել է Սրբագործ կրակը
erusaxem-surb-krak2

Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի վանքում իջել է Սրբագործ կրակը։ Երուսաղեմի պատրիարքն այն փոխանցել է վանքում հավաքվածներին:

Սրբագործ կրակը խորհրդանշում է Քրիստոսի հարության աստվածային լույսը: Ամեն տարի կրակը վառվում է Տիրոջ գերեզմանի վանքում՝ Սուրբ Զատկի նախօրեին:

Այս իրադարձությունն առանց միջադեպի չի անցել: Բախում է տեղի ունեցել Երուսաղեմի հայ ուխտավորների ու հրեա ոստիկանների միջեւ: Հայոց պատրիարքարանի մոտ հավաքված ուխտավորների ու հոգեւորականների թափորին արգելվել է քայլել դեպի Հարության Տաճար՝ երկաթե արգելասյուներով փակելով Վանքի դուռը, որի իրավունքը սակայն չեն ունեցել:

Հավելենք, որ Հայ առաքելական եկեղեցին այս տարի Սուրբ Զատիկը նշել է ապրիլի 1-ին, իսկ այսօր նշում է Ավետման օրը։

*

*