Կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Կարգելվի առանց կանգառ կատարելու մուտք գործել նշված խաչմերուկների տարածք
ertevekutyun

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով՝ 2017 թ.-ի նոյեմբերի 14-ից Երևան քաղաքի Մալաթիայի-Մեծարենցի, Մանանդյան-Նիզամի, Գաջեգործների 1-ին ու 3-րդ, Չեխովի-Շևչենկոյի և Բուռնազյան-Միչուրինի փողոցների խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Փոփոխությունների արդյունքում բոլոր ուղղություններից տրանսպորտային միջոցներին կարգելվի առանց կանգառ կատարելու մուտք գործել նշված խաչմերուկների տարածք, որի համար խաչմերուկ մուտք գործող բոլոր ուղղություններով կտեղադրվեն 2.5՝ «Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է» ճանապարհային նշաններ և կկատարվեն համապատասխան գծանշումներ:

 

*

*