Երթևեկության փոփոխություն՝ Երևանում

Տրանսպորտային միջոցներին կարգելվի...
ertevek (1)

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 29-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Հերացու փողոց-Աբովյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Խաչատուր Աբովյանի հրապարակից Մյասնիկյան պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցներին կարգելվի վերադասավորման միջոցով փոխել երթևեկության գոտին և թունելով երթևեկել դեպի Սարալանջի պողոտա:

Իսկ Աբովյան փողոցից դեպի Սարալանջի պողոտա առաջարկվում է երթևեկել Կորյունի և Հերացու փողոցներով:

*

*