10:57 - 12.07.2018
590 Դիտում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի կենտրոնական հատվածներում կայանատեղիների ավելացման նպատակով 2018 թվականի հուլիսի 12-ից Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածում (ուղղությունը՝ դեպի Սայաթ Նովայի պողոտա) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Փոփոխության արդյունքում Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի վարչական շենքի դիմացի ճանապարհահատվածի գրպանիկում (ուղղությունը՝ դեպի Սայաթ Նովայի պողոտա), այսուհետև կթույլատրվի տրանսպորտային միջոցների կայանումը մայթին զուգահեռ կայանման ձևով: