Երթևեկության փոփոխություն` Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորչի փողոց խաչմերուկում

Հեղեղատար համակարգի ու անձրևընդունիչ հորերի կառուցման նպատակով
poxoc-ertevekutyun-meqenaner

2018 թվականի մարտի 3-ից Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորչի փողոց խաչմերուկում 2 ամիս ժամանակով կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Երթևեկության փոփոխության պատճառը Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Գրիգոր  Լուսավորչի փողոց խաչմերուկի ավտոճանապարհային գետնանցման և Պարոնյան փողոցի հեղեղատար համակարգի ու անձրևընդունիչ հորերի կառուցումն է:

Փոփոխության անդյունքում կդադարեցվի երթևեկությունը նշված գետնանցման դեպի Հաղթանակի կամուրջ ուղղության երթևեկելի մասով, իսկ Հաղթանակի կամրջից դեպի Խորենացու փողոց ուղղության տեղամասով երթևեկությունը կկազմակերպվի երկկողմ՝ յուրաքանչյուր ուղղությամբ մեկ գոտիով:

Միաժամանակ՝ նշված ուղղություններով կթույլատրվի երթևեկել նաև գետնանցման վերևի հատվածով, ինչի համար նշված խաչմերուկի լուսացույցային օբյեկտի աշխատանքային ռեժիմում կկատարվի համապատասխան փոփոխություն, կտեղակայվեն անհրաժեշտ ճանապարհային նշաններ և գծանշումներ:

*

*