Երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում

Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում կարող են երթևեկել միայն դեպի ձախ՝ նախկինում ուղիղ կամ դեպի ձախ երթևեկելու փոխարեն:
cho

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ տրանսպորտային միջոցների երթևեկության բարելավման նպատակով 2019թ. հոկտեմբերի 8-ից Երևանի Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Քրիստափորի փողոցով Արշակունյաց պողոտայի կողմից Տիգրան Մեծի պողոտայի ուղղությամբ ձախ եզրային 3-րդ գոտիով երթևեկող տրանսպորտային միջոցները Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափորի փողոց խաչմերուկում կարող են երթևեկել միայն դեպի ձախ՝ նախկինում ուղիղ կամ դեպի ձախ երթևեկելու փոխարեն:

*

*