Եւս երկու անձ ձերբակալվել է Դինքի գործով

Այս անգամ բոլոր ամբաստանյալներին առաջադրվել է «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք:
Dinq-spanutyun

Ստամբուլի «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Թուրքիայում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Այս անգամ ձերբակալվել են Տրապիզոնի ժանդարմերիայի գնդի նախկին հրամանատար Ալի Օզը, ինչպես նաև ժանդարմերիայի հետախուզության երկու աշխատակից Ադնան Աջարը և Մուսա Յըլդըրըմը:

Այս անգամ բոլոր ամբաստանյալներին առաջադրվել է «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, որոշումներ են ընդունվել Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում`Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ:

*

*