Երկրաշարժ՝ Դիլիջան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք

Երկրաշարժը զգացվել է Հրազդան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:
erkrasharj-1

Հունիսի 14-ին` տեղական ժամանակով ժամը 03:29-ին, (Գրինվիչի ժամանակով` հունիսի 13-ին, ժամը 23:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.680 և արևելյան երկայնության 44.780աշխարհագրական կոորդինատներով (Դիլիջան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Ըստ նախնական տեղեկատվության, երկրաշարժը զգացվել է Հրազդան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:

*

*