Երիտասարդները՝ անկախության մասին

Մարդիկ, ովքեր պայքարել և հասել են անկախության, շատ դեպքերում մտավախություն են ունենում, թե...
hayastan-drosh

Մարդիկ, ովքեր պայքարել և հասել են  անկախության, շատ դեպքերում մտավախություն են ունենում, թե իրենց նվիրած արժեքի գինը գալիք սերունդներն այնքան էլ ճիշտ չեն հասկանա: Սակայն երիտասարդները շատ լավ են պատկերացնում անկախության գինը, գիտեն, որ ամբողջ կյանքում կրելու են անկախ հայրենիքը պահելու, շենացնելու, զարգացնելու՝ իրենց նախորդների հանդեպ  ունեցած պարտքը:

Areg SardaryanՄասնագիտությամբ արևելագետ, 21-ամյա Արեգ Սարդարյանի համար անկախությունը բարձրագույն ու բացարձակ արժեք է, որն իրական ու կայուն հիմքերի վրա է դնում մարդու իրավունքներն ու ազատությունը.

«Շատերի համար անկախությունը երազանք է, իսկ մեզ համար, թերևս, նվաճված բարձունք»:

Gor NalbandyanՄասնագիտությամբ միջազգայնագետ, 23-ամյա Գոռ Նալբանդյանն իր կյանքն առանց անկախության պարզապես չի պատկերացնում.

«Անկախությունն ունի մեծ հոգածության կարիք, հատկապես մերօրյա պայմաններում: Այն պետք է փայփայել, պահպանել և հավերժացնել, հակառակ դեպքում ստիպված կլինենք օտարի լուծը հանդուրժել»:

Eduard GalstyanԷդուարդ Գալստյանի համար անկախությունը սերունդների իրականացած երազանքն է.

«Անկախությունն ինձ համար առաջին հերթին տասնյակ սերունդների իրականացած երազանքն է, որի մասն եմ կազմում նաև ես։ Անկախությունն այն հաճելի պարտքն է, որ մեր նախորդ սերունդը դրել է մեզ վրա՝ երկիր կառուցելու, պաշտպանելու ու շենացնելու պարտքը, անկախություն նվաճած նահատակների երազած Հայաստանը ստեղծելու պարտքը:»

Vachik Grigoryan21-ամյա, մասնագիտությամբ քաղաքագետ Վաչիկ Գրիգորյանի համար անկախությունը հպարտություն է.

«Ինձ համար անկախությունը այն է, ինչին պետք է ձգտի ցանկացած մարդ, ինձ համար անկախությունը հպարտություն է, որին հասավ իմ ժողովուրդը 70 տարվա հպատակությունից հետո, ապացուցելով, որ հայ ժողովուրդը ստրկամիտ չէ, և ժառանգեց ինձ և ձեզ պետություն, որտեղ պարտավոր ենք ապրել ու արարել։ Ինձ համար անկախությունը նաև պարտականություն է, պարտականությունների շարք զոհված հասակակիցներիս և նախորդ սերնդի հերոսների հիշատակի առջև»:

Mariam GhazarencՄասնագիտությամբ լրագրող 20-ամյա Մարիամ Ղազարենցի համար  էլ անկախությունը մշակույթ է. «Ինձ համար անկախությունը մշակույթի նման մի բան է. պետք է ճիշտ ու չափի մեջ օգտագործես այն։Ինչ խոսք, հպարտանալու տեղ ունենք, քանի որ աշխարհի շատ երկրներ զուրկ են անկախությունից, բայց նաև պիտի հասկանանք, որ հեշտ չի գնվել այն: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, երբ հեռանում է երկրից, պետք է հետ նայի, հարցնի ինքն իրեն՝ արդյո՞ք իր հեռանալով չի վտանգի մեր հայրենիքը։ Անկախ լինելն ու անկախություն ունենալը միջոցներ են, ամուր պետություն, պաշտպանված ժողովուրդ ունենալու համար»:

 

Պատրաստեց՝

Հրաչուհի Ալմաստյանը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները