Կառավարությունը փոփոխություններ է մտցրել «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրում: Գործող օրենքի համաձայն, ծրագրում ընդգրկվում էին այն բնակարանները, որոնց գինը չէր գերազանցում 16 մլն, այժմ առաջարկվում է այն սահմանել 25 մլն դրամ:
Փոփոխությամբ բարձրացվում է զույգի տարիքային շեմը՝ 65՝ գործող 60-ի փոխարեն: Ավելացվել է նաեւ ծրագրի ներքո ձեռք բերվելիք բնակարանների համար տրամադրվող հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը, մասնավորապես, սահմանելով այն 17,5 մլն դրամ՝ ներկայիս 11 միլիոնի փոխարեն:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Երեւանում եւս տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի նվազագույն չափը սահմանվել է ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսը` նախկին 20-30 տոկոսի դիմաց:
Ծրագրի շրջանակում պետությունը սուբսիդավորում է երիտասարդ ընտանիքի բնակարանի ձեռք բերման վարկի տոկոսդրույքը, ինչի արդյունքում Երեւանում բնակարանների համար վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 8-9 տոկոս, իսկ մարզերում` 6-7:
Փոփոխությունը կգործի արդեն հաջորդ շաբաթվանից։