Երեւանում մեկ շաբաթում ավելի շատ աղջիկ է ծնվել, քան տղա

Հունիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ է եկել 422 երեխա։
erexa-arcakh-cnund

Մայրաքաղաք Երեւանի ծննդատներում հունիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ է եկել 422 երեխա՝ 206 տղա, 216 աղջիկ:

Ինչպես տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից, նույն ժամանակահատվածում Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր — համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 41343 քաղաքացի:

 

*

*