3-րդ երեխայի համար վճարվող միանվագ գումարի ձևակերպումը՝ առցանց եղանակով

Կարգը կգործի 2018 թ. հունվարի մեկից:
erexa-arcakh-cnund

Հայաստանում երրորդ և հաջորդ երեխաների համար վճարվող միանվագ գումարները կարելի է ձևակերպել առցանց եղանակով: Որոշումը հաստատվեց այսօր՝ կառավարության նիստում: Կարգը կգործի 2018 թ. հունվարի մեկից:

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի տեղեկացմամբ՝ տարեսկզբից առաջին ու երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը առցանց եղանակով դիմել ու ստացել է 16 հազար քաղաքացիներից 10 հազարը:

Առցանց դիմումներ հնարավոր կլինի ներկայացնել նաև մինչև երկու տարեկան երեխաների նպաստի համար:

*

*