Դավթաշենում «Սանիթեքի» կոտրված աղբամաններն այլևս չեն լինելու. Հովսեփ Կուբատյան

Բոլոր աղբամանները փոխարինվելու են Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած նոր աղբամաններով
davtashen-axbaman

Դավթաշենում մոտակա օրերին այլևս չեն լինի «Սանիթեքի» կոտրված աղբամանները։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

«Բոլոր աղբամանները փոխարինվելու են Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած նոր աղբամաններով, ինչպես նաև ավելացնելու ենք աղբամանների թվաքանակը»,- նշել է նա։

Կուբատյանը վստահեցրել է նաև, որ փոխարինելուց առաջ աղբամանների տարածքները հատուկ հեղուկով լվացվելու են։

Նշենք, որ հուլիսի 30-ին Հայաստան է բերվել ևս երկու աղբահավաք ավտոմեքենա։ Երևանի քաղաքապետարանի ներկրած ավտոմեքենաների թիվը հասել է 12-ի։

*

*