Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում սպասարկվել է 14.727 այցելու՝ աշխարհի 66 երկրից

Զբոսաշրջիկների հոսքը մեծ է եղել ՌԴ-ից, Իրանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Չինաստանից...
erevan-aycelu 2019

Մայրաքաղաքի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կենտրոններն ամփոփել են 2019 թվականի առաջին կիսամյակի (հունվարի 2-ից մինչև հունիսի 30-ը) գործունեության արդյունքները:

Այս ընթացքում սպասարկվել է 14.727 այցելու՝ աշխարհի 66 երկրից: Զբոսաշրջիկներին տրամադրվել են բազմալեզու քարտեզներ, տեղեկատվական բրոշյուրներ, համայնքային թանգարանների, «Երևան Սիթի Տուր» էքսկուրսիոն ծրագրի, կենդանաբանական այգու, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի էլեկտրոնային ծառայությունների ուղեցույցներ:

Այս տարի մեծ է եղել զբոսաշրջիկների հոսքը հատկապես ՌԴ-ից, Իրանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Չինաստանից, Իսպանիայից, Հնդկաստանից և Ֆիլիպիններից: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է ժամանել 364 489 զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 105 այցելուով:

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինն ուսումնասիրել է նաև քաղաքի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման կենտրոնների այցելուների հիմնական հարցադրումները:

*

*