Երևանի և Ստավրոպոլի միջև ավիահաղորդակցություն կհաստատվի

Չվերթները կգործարկվեն 2017-ի մայիս-հունիսին:
inqnatir-hay

Ստավրոպոլի միջազգային օդանավակայանը 2017-ին մտադիր է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը և ավիահաղորդակցություն հաստատել Երևանի հետ:

«Այդ մասին հայտնել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Նիկոլայ Ապալկովը:

«Նախատեսվում են կանոնավոր չվերթներ դեպի Երևան և Սանկտ Պետերբուրգ, ինչպես նաև ամառային ամիսներին՝ Սիմֆերոպոլ և հունական Սալոնիկ»,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ասել է Ապալկովը:

Նա պարզաբանել է, որ չվերթները կգործարկվեն 2017-ի մայիս-հունիսին:

ՀՀ կառավարությունը փետրվարի 9-ի նիստում համաձայնություն է տվել Հայաստանի ևՍիրիայի միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի կնքմանառաջարկությանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանը Կանադայի ու Սինգապուրի հետօդային հաղորդակցությունների մասին համաձայնագրեր կկնքի: Կառավարությունը հունվարի 26-ի նիստում համաձայնություն է տվել փաստաթղթերի ստորագրման առաջարկությանը:

*

*