«Երևանը հավերժական պատմություն է ու հավերժական երիտասարդություն». ՀՀ նախագահ

Շնորհավորել է Երևանի 2800-ամյակը
armen-sargsyan

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորանք է հղել Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ։

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

«Երևանը սիրում ենք անկախ մեր ծննդյան վայրից, անկախ մեր ապրելու վայրից: Երևանը մեր մեջ է, որը մեզ հուզում է ու ջերմացնում: Երևանը մեր ներկան է՝ երեկվա հիշողությամբ ու վաղվա վստահությամբ: Երևանը հավերժական պատմություն է ու հավերժական երիտասարդություն: Սրտացավ լինենք մեր անցյալի ժառանգության և հոգատար` մեր ապագայի հանդեպ: Հավատարիմ մնանք Երևանին»,-մասնավորապես ասված է ուղերձում։

*

*