«Երեւանյան ամառ»-ի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն

Միջոցառումների միջոցով քաղաքապետարանը փորձում է հետաքրքիր դարձնել երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի ամառը...

Հունիսի 1-ին մեկնարկում է «Երեւանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը: Արդեն 4-րդ տարին՝ Երեւանի բոլոր վարչական շրջաններում անցկացվում են բազմաբնույթ միջոցառումներ՝ նախատեսված տարբեր տարիքի մարդկանց համար:

«Համով-հոտով Երեւան», «Ընթերցող Երեւան», «Խոսող խաղալիք», Ձմերուկի, գարեջրի, «Ֆրեսկո» ֆիլմերի միջազգային փառատոններ, բացօթյան կինոերեկոներ եւ մուլտերի ցուցադրություններ, սպորտային խաղեր… Հիմնականում բացօթյա միջոցառումների միջոցով քաղաքապետարանը փորձում է հետաքրքիր դարձնել երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի ամառը, նաեւ նպաստել զբոսաշրջության զարգացմանը:

Ամռան 3 ամիսներին՝ շաբաթ օրերին մի շարք թանգարանների մուտքն ազատ է լինելու: Անհրաժեշտ է ներկայացնել միջոցառումների բուկլետը, որը բաժանվելու է բոլոր վարչական շրջաններում, հասարակական տրանսպորտում:

Ինչպես մշակութային այլ միջոցառումների, այնպես էլ`«Երեւանյան ամառ» ծրագրի բյուջեն զգալի կրճատվել է՝ հետպատերազմական իրավիճակով պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով:

*

*