Սուրիկ Խաչատրյանի եղբայրը նշանակվել է Երեւանի ՋԷԿ-ի տնօրեն

Երեւան ՋԷԿ-ի նախկին ղեկավար Հովակիմ Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
yerevan-jek

 

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը` Սասուն Խաչատրյանը, նշանակվել է Երեւանի ՋԷԿ-ի տնօրեն: Նորանշանակ տնօրենն իր լիազորությունները պաշտոնապես կստանձնի հաջորդ շաբաթվա սկզբին:

Երեւան ՋԷԿ-ի նախկին ղեկավար Հովակիմ Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

Սասուն Խաչատրյանը «Խաչատրյան եղբայրներ» ընկերության համահիմնադիրն է:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները