Երևանից Իրան ձգվող ավտոճանապարհին նշաններ տեղադրելու համար կծախսվի 1 մլն դոլար

Տեղադրվելու է շուրջ չորս հազար նշան:
chanaparh

Երևանից մինչև Իրանի սահման ձգվող ավտոճանապարհները համալրվում են ժամանակակից ճանապարհային նշաններով: Այդ մասին կառավարության նիստում նշեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ ավելացնելով, որ տեղադրվում է շուրջ չորս հազար նշան: «Արդեն մոտենում ենք այդ ծրագրի ավարտին: Սակայն մի յուրահատուկ փաստ ենք արձանագրել, որ այդ նշանները գողանում են և տարբեր  նպատակների ծառայեցնում: Մի քիչ ծիծաղելի կլինի, բայց որպես թոնրի կափարիչից մինչև հողագործական, ձնամաքրման բահ օգտագործում են»,- ասաց նա և նշեց, որ պետական միջոցներ են ծախսվում, և դա անվտանգության հարց է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որքան գումար է ծախսվում դրա վրա, նախարարը պատասխանեց՝ մոտավորապես մեկ միլիոն դոլար:

 

*

*