Երևանի Անգլիական այգում ելույթ ունեցան ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները

Ներկայացել են ազգային երգ ու պարով․․․
angliakan aygi (1)

Այսօր Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ Անգլիական այգում տեղակայված հարթակում հանդես եկան մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնությունները:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Տարբեր համայնքներ ներկայացնող համույթներն ու անհատ կատարողները ներկայացել են ազգային երգ ու պարով, Երևանի հիմնադրման տարեդարձին նվիրված կատարումներով:

Միջոցառմանը մասնակցել են հունական, վրացական, բելառուսական, ռուսական, հրեական, գերմանական, եզդիական, քրդական, ասորական, ուկրաինական և լեհական համայնքների ներկայացուցիչները:

*

*