Երեւանի հին ու նոր պատմությունը՝ «Էրեբունի-Երեւան 2800» գորգին — Երկիր Մեդիա

Երեւանի հին ու նոր պատմությունը՝ «Էրեբունի-Երեւան 2800» գորգին

Երեւանը պատրաստվում է Էրեբունի-Երեւան 2800-ամյակի տոնակատարություններին:

Երեւանը պատրաստվում է Էրեբունի-Երեւան 2800-ամյակի տոնակատարություններին: Հոբելյանի առթիվ մայրաքաղաքում տարբեր նախաձեռնություններ կլինեն, որոնցից մեկն էլ «Էրեբունի-Երեւան 2800» գորգի ստեղծումն է:

«Մեգերյան կարպետ»-ում այսօրվանից սկսեցին գործել «էրեբունի-Երեւան 2800» տոնական գորգը: Առաջին հանգույցը Երեւանի քաղաքապետը գցեց, մնացածը գործի վարպետները կանեն:

5 հոգով մի գորգ են գործելու՝ տիկին Ջուլիետան խնդիր չի տեսնում: 35 տարի օրվա մեծ մասը դազգահի մոտ է անցկացնում: Գորգ գործելը քրոջից է սովորել, վարպետացել, հետո ինքն է սովորեցնում՝ երեխաներին, բարեկամներին, հարեւաներին՝ մինչեւ հիմա աշակերտների պակաս չունի:

5 օրում Երեւանի 2800-ամյա պատմությունն այնպես պատկերել, որ հետո գորգ դառնա: Նաիրան ասում է մեծ թիմով են աշխատել, որ կարողանան մեկտեղել Երեւանի հին ու նոր պատմությունը:

7 մետր գորգի երկարությունն է լինելու, 3,5՝ լայնույթյունը: Նախնական տարբերակին Երեւանի քաղաքապետն էլ հավանությույուն տվեց, գորգը ամենայն հավանականությմամբ իր տեղը կգտնի Երեւանի պատմության թանգարանում:

Երեւանի քաղաքապետը հաջողություն մաղթեց գորգագործներին ու ասաց՝ իրենց գորգի հետեւից անպայման գալու է՝ մյուս տարի հոկտեմբերին:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Պատրաստեց՝

Սոնա Հակոբյանը

*

*