«Էրեբունի-Երևան 2798»-ի միջոցառումների ժամանակացույցը

Սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է 2015-ի համեմատ կրկնակի նվազեցնել Էրեբունի-Երևան տոնակատարության համար նախատեսվող բյուջեն:
erebuni-erevan-2798

Երևանի օրվան նվիրված միջոցառումները, ըստ քաղաքապետարանի, կանցկացվեն ավելի համեստ ձևաչափով, միայն մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին:

Սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է 2015-ի համեմատ կրկնակի նվազեցնել Էրեբունի-Երևան տոնակատարության համար նախատեսվող բյուջեն: Տոնակատարության մասով ավագանու կողմից հաստատված բյուջեով 130 մլն դրամ էր հաստատված, սակայն ծախսվելու է 65 մլն միջոցառումների համար: Նախորդ տարիներին եղել է 90, 120 և 130 մլն դրամ. վերջին տարիներին ամենաքիչ բյուջեով իրականացվող Էրեբունի-Երևանն այս տարի է:

Ծրագրում չեն ներառվի ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջև անցկացվող տոնական շքերթը:

«Էրեբունի-Երևան 2798» միջոցառման ծրագիրը հետևյալն է.

10:00-11:30 Ջրցան մեքենաների շքերթ Երևանի փողոցներով

11:00-12:00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում

11:30-19:00 ԵրևանԱՐՏ. «Մեկ կտավ Երևանիս» /Սարյան պուրակ/

12:00-20:00 «Արտադրված է Երևանում. ԳՕՍՏ…» ցուցահանդեսի բացում /Երևանի պատմության թանգարան/

12:30-13:30 «Երևան՝ արևի քաղաք» կավճանկարչություն /Երևանի քաղաքապետարանի դիմաց/

13:00-22:00 «Հնաոճ մեքենաների ցուցադրություն» /Շահումյանի հրապարակ/

13:30-18:00 Մանկական տոնական ծրագրեր. տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթների հերոսներ /Մանկական զբոսայգի/

14:00-15:00 Պարօլիմպիկ մարզիկների, մասնակիցների երթ /Մոսկվա կ/թ-ից Հանրապետության հրապարակ, Երևանի քաղաքապետարան/

14:00-18:00 Ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի, լարախաղացության, ժողովրդական երգարվեստի տոնահանդես /Էրեբունի փողոց/

14:00-17:30 Հայաստանյան ազգային փոքրամասնությունների և էթնիկ խմբերի ողջույնի հարթակ /

Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի հարակից պուրակ /

14:30-22:30 «Էրեբունի — Երևան» երիտասարդական ֆլեշմոբերի մեկնարկ /ամենուրեք/

14:30-15:30 Փողային նվագախմբերի տոնական քայլերթ /Հյուսիսային պողոտա/

14:30-19:00 «Նվիրում մայրաքաղաքին» ՀՀ մարզերի գեղարվեստական մաղթանքը /Շ. Ազնավուրի հրապարակ/

15:00-19:30 «Երևանյան զբոսանք. հնի ու նորի հանդիպում» /Հյուսիսային պողոտա/

15:00-18:00 ՈՒսանողական հարթակ /Կոնսերվատորիայի պուրակ/

15:30-17:30 «Մարզական Երևան» սպորտային ցուցադրական ելույթներ /Ազատության հրապարակ/

15:30-18:30 Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն Երևանի արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ /Մ. Մանուշյանի պուրակ, Մաշտոցի պուրակ/

16:00-20:00 Առագաստային սպորտի ցուցադրական ելույթներ /Կարապի լիճ/

16:00-18:00 Տիկնիկների շքահանդես /Սայաթ–Նովա փողոց, Տիկնիկային թատրոնի դիմաց/

16:30-17:30 Կինոլոգիա — վարժեցված սպորտային շների ցուցադրական ելույթ /Ազատության հրապարակ/

16.30-18.30 Անվանի շախմատիստներին մրցակից են Երևանի շախմատի դպրոցների սաները /Մ. Մանուշյանի պուրակ, Մաշտոցի պուրակ/

17:30-22:00 «Իմ հայկական մայրաքաղաք» տոնահամերգ /Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի հարակից պուրակ/

18:00-20:00 «Երևանյան երգեր» կարաոկե /Հյուսիսային պողոտա/

18:30-21:00 «Արևային ջազ» /Կասկադ համալիր, Գաֆէսճեան կենտրոն/

18:30-20:00 Ազգագրական պարերի շքերթ /Ազատության հրապարակ/

18:30-20:00 Դասական երաժշտության համերգ /Կոնսերվատորիայի դիմաց/

19:00-22:00 «Արևի քաղաք» համերգ /«Էրեբունի» թանգարանի դիմացի հրապարակ/

19:00-22:30 «Հավերժող Երևան» ֆիլմի ցուցադրում /Կարապի լիճ/

20:00-22:00 Ռոք համերգ /Ազատության հրապարակ/

19:30-22:30 Հեղինակ կատարողների երեկո /Շ. Ազնավուրի հրապարակ/

20:00-20:30 Հեծանվավազք /Արգիշտիի, Իտալիայի փողոցներ, Հանրապետության հրապարակ/

22:00-23:30 Երիտասարդական դիսկոտեկ /Ազատության հրապարակ/

22:00 Տոնական հրավառություն

*

*