«Էրեբունի» բժշկական կենտրոնը փոխհամագործակցության հուշագիր է կնքել Գերմանիայի «Բեթել» կլինիկայի հետ: Համագործակցությունը նախատեսում է «Էրեբունի» կենտրոնում համատեղ առիթմոլոգիական վիրահատություններ կատարել, գիտահետազոտական աշխատանքներ իրականցնել, կոնֆերանսներ կազմակերպել եւ այլն:
Համաձայն հուշագրի՝ Էրեբունիի սրտաբաններն ու առիթմոլոգները կմեկնեն Գերմանիա՝ վերապատրաստման: Հուշագրի ստորագրման նպատակով Հայաստանում է «Բեթել» կլինիկայի առիթմոլոգ Կարստեն Իսրայելը: Նախօրեին նա երեք առիթմոլոգիական վիրահատություն է իրականացրել բժշկական կենտրոնում ՝ մասնավորպես կատարվել են սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիաներ: Գերմանացի բժիշկը հայ գործընկերների հետ նաեւ դասախոսություններ է ներկայացրել «Առիթմոլոգիայի արդի հարցերը» գիտագործնական համաժողովում, որի ընթացքում անդրադարձել են բարդ առիթմիաների ախտորոշման եւ բուժման ժամանակակից մոտեցումներին:
Համաժողովի մասնակիցների թվում էին նաեւ մարզերից ժամանած բժիշկները: