Էրեբունու բաժին բերման ենթարկված 5 ցուցարարներն ազատ են արձակվել

ՀՅԴ ՀԵՄ՝ բերման ենթարկված ցուցարարներին ազատ են արձակում

Վարչական ձերբակալման համար նախատեսված 3 ժամը լրանալուց հետո ՀՅԴ ՀԵՄ ակտիվիստներին աստիճանաբար ազատ են արձակում: Այս պահի դրությամբ, Երեւանի Էրեբունու բաժին բերման ենթարկված 5 ցուցարարներն ազատ են արձակվել:

Նշենք, որ 24 խաղաղ ցուցարար բերման էր ենթարկվել. 19 հոգու տեղափոխել էին ոստիկանության կենտրոնական բաժին, ևս 5 հոգու՝ Էրեբունու բաժին։

Ինչպես արդեն հայտնել ենք, նրանց են այցելել ՄԻՊ ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորներ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը և ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, ինչպես նաև ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներ Արթուր Խաչատրյանն ու Լիլիթ Գալստյանը։

*

*