Կրկին թուրք-ադրբեջանական ապատեղեկատվության ու հայկական «կայքերի» մասին

Էրդողանը չի ասել նման բան
erdoghan-hromi-pap

Էլի թուրքական ու ադրբեջանական ապատեղեկատվության զոհ Հայաստանս։ Ավելի ճիշտ Հայաստանը զոհ չէ, մեր հասարակությունը կրակն է ընկել ադրբեջանական լրատվամիջոցների նյութերը կույր թարգմանող ու տարածող հայկական «կայքերի» ձեռքում։

Այսօր էլ շատերը գրեցին, թե Հռոմի Պապը համաձայն է եղել Հայոց Ցեղասպանության հարցով Էրդողանի դիրքորոշման հետ։ ՍՈՒՏ է։ ՍՈՒՏ։ Չի եղել նման բան, անգամ Էրդողանը չի ասել նման բան։ Այսօր պարզապես Թուրքիայի խորհրդարանում, իր կուսակցության խմբակցության առջեւ ելույթ ունենալիս, Էրդողանն ասել է, թե Պապին փոխանցել է «հայկական հիմնազուրկ պնդումների»- մասին իր մտահոգությունները։ Եվ Վերջ։ Պապի կարծիքի մասին ոչ մի խոսք չի ասել Էրդողանը։ «Հաքքըն»-ը ավելացրել է դեզան, դա էլ արտատպել են մեր վայ գործընկերները։ Սա էլ Էրդողանի ամբողջական ելույթը։ Նեղություն չքաշելու համար 17։10-ից նայեք։ Կա՞ նման բան, որ տարածում են հայկական մամուլում։ Ամոթը լավ բան է։ 

Հեղինակ՝

Գեղամ Մանուկյան

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները