Եռաբլուրում շիրիմները պղծվել են «անեծքը հանելու համար»

Օգստոսի 1-ին համացանցում տեսանյութ տարածվեց, որը ցնցեց բոլորին. ո՞վ եւ ինչի՞ համար է պղծել մարտի դաշտում ընկած տղաների գերեզմանները

Ապրիլի 2-ը չէ, ոչ էլ հունվարի 28-ը, բայց «Եռաբլուր» զինվորական պանթեոնի այն հատվածը, որտեղ Ապրիլյան պատերազմի նահատակների շիրիմներն են, մարդաշատ է: Քաղաքացիներին այստեղ է բերել այն, ինչին հավատալն առաջին հայացքից անհնար է:

Օգստոսի 1-ին համացանցում տեսանյութ տարածվեց, որը ցնցեց բոլորին. ո՞վ եւ ինչի՞ համար է պղծել մարտի դաշտում ընկած տղաների գերեզմանները, այս հարցերն են, որ ամենաշատն են հուզում մարդկանց, բայց պատասխաններ դեռ չկան:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը խոսել է տարածքը հսկողների հետ, նախնական վարկածով՝ ամեն ինչ շատ արագ է արվել, տաքացած մոմ են շաղ տվել գերեզմանների վրա եւ հեռացել: Հիմնական թիրախն ապրիլյան նահատակներն են, գերեզմաններից մեկը, սակայն, այս շարքից դուրս է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*