Եռաբլուրում ննջող հայորդիների շիրիմներին այցելել են նրանց հարազատներն ու ընկերները

Եռաբլուրում մայիսի 9-ին հատկապես մարդաշատ է լինում:

Եռաբլուրում մայիսի 9-ին հատկապես մարդաշատ է լինում: Պանթեոնում ննջող հայորդիների շիրիմներին այցելել են նրանց հարազատներն ու ընկերները: Ծաղիկներ, հուշեր, նաեւ պայքարի պատրաստակամություն, քանի որ սահմաններում կրկին անհանգիստ է։

Շատերի հետ այսօր իրենց մարտական ընկերների շիրիմներին են այցելել ՀՅԴ ներկայացուցիչները։ Նախորդ տարիներին Եռաբլուրում նրանց թիվն ավելին էր, բայց այսօր նրանցից շատերը Շուշիի ազատագրման տոնը շնորհավորել են արցախյան սահմանագծում։

Իսկ մարտական հենակետերից նոր վերադարձած կամավորները Եռաբլուրում հանգչող իրենց ընկերներին վստահեցրել են, որ հաստատակամ կանգնած են հայ զինվորի կողքին, եւ նրանց հետ միասին շարունակելու են տղաների անավարտ թողած գործը։

 

*

*