Կարինե Հարությունյանն ընտրվել է ԵՊԼՀ ռեկտոր

Փակ գաղտնի քվեարկության արդյունքների հիման վրա
bryusov

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Կարինե Հարությունյանը:

Այս մասին հայտնում են համալսարանի լրատվական ծառայությունից:

Դեկտեմբերի 5-ին տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 3-րդ նիստը, որի օրակարգում եղել է ԵՊԼՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթը:

Ներկա են եղել հոգաբարձուների խորհրդի բոլոր 24 անդամները: Նիստը վարել է ԵՊԼՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիս Բերբերյանը:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքների հիման վրա՝ 24 կողմ, 0 դեմ, 0 անվավեր, Կարինե Հարությունյանը ընտրվել է ԵՊԼՀ ռեկտոր:

*

*