ԵՊՀ փոխդեկանի հորդորով՝ ուսանողների բողոքի ակցիան տեղի չի ունեցել

Ուսանողուհիներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ...
hamalsaran-usanoxner-buh
Լուսանկարը՝ Հրաչուհի Ալմաստյանի

ԵՊՀ-ում այսօր նախատեսվող բողոքի ակցիան, ի պաշտպանություն Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Բարսեղյանի՝ վերջինիս զբաղեցրած պաշտոնից չհեռացնելու պահանջով, տեղի չունեցավ։

Երեկ կայացած ակցիայի մասնակից ուսանողուհիներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախատեսված բողոքի ակցիան չեղարկվել է, քանի որ փոխդեկանը ուսանողներին հորդորել է դադարեցնել ի պաշտապնություն  իրեն կազմակերպվող ակցիան և վերադառնալ բնականոն դասապրոցեսի։

Ուսանողուհու խոսքով՝ իրենք պատրաստ են կրկին անհրաժեշտության դեպքում բողոքի դուրս գալ, եթե փորձ կատարվի հեռացնել փոխդեկանին իր զբաղեցրած պաշտոնից։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները